Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

«Վիկինգ» ֆիլմը տեղ Է գտել համաշխարհային վարձույթի թոփ-10-ում

«Վիկինգ» ֆիլմը տեղ Է գտել համաշխարհային վարձույթի թոփ-10-ում

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Վիկինգ» ռուսական ֆիլմը, որի նկարահանումների համար ծախսվել Է 20 մլն դոլար, հայրենական կինոյի պատմության մեջ առաջին անգամ տեղ Է գտել համաշխարհային վարձույթի առաջատարների թոփ-10-ում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսկինո»-ում: 
Անցած հանգստյան օրերի ընթացքում 6,7 մլն դոլար վաստակելով Ռուսաստանի 2,6 հազար կինոթատրոններում, ինչպես նաեւ Մերձբալթյան երեք երկրներում, «Վիկինգ» բլոքբասթերը դրամարկղային մուտքերով առաջ Է անցել ամերիկյան «Խաբուսիկ գեղեցկություն» դրամայից»,-ասված Է հաղորդագրության մեջ:
Ինչպես նշվում Է, «Խաբուսիկ գեղեցկություն» ֆիլմը՝ Հոլիվուդի առավել շահութաբեր դերասաններից մեկի՝ Ուիլ Սմիթի, մասնակցությամբ, ցուցադրվել Է 49 երկրներում, հանգստյան օրերին հավաքելով 6,6 մլն դոլար: 
Հունվարի 5-8-ի հանգստյան օրերի ընթացքում համաշխարհային վարձույթում դրամամուտքերի չափով «Վիկինգ»-ին գերազանցում են Հոլիվուդի դրամարկղային հիթերը՝ «Վտարակ-մեկ. Աստղային պատերազմներ: Պատմություններ»-ը, «Մարդասպանի հավատամքը», «Ուղեւորները» «Մոանա»-ն, «Մեծ պատը», նաեւ վարձույթի առաջատարները Հնդկաստանից, Չինաստանից եւ Ճապոնիայից, որոնց ցուցադրությունը Ռուսաստանի կինոթատրոններում չի պլանավորվում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]