Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից լիովին գործող աղի են աճեցրել

Ճապոնացի գիտնականներն առաջին անգամ ցողունային բջիջներից լիովին գործող աղի են աճեցրել

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մի խումբ ճապոնացի գիտնականների առաջին անգամ հաջողվել Է լիովին գործող աղի աճեցնել մարդու սաղմնային ցողունային բջիջներից: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 13-ին այս մասին հայտնել Է Մանկական առողջության եւ զարգաման ազգային կենտրոնը:     
Նշվում Է, որ կենտրոնի հետազոտական խումբը՝ դրա տնօրեն Հիդենորի Ակուցուի գլխավորությամբ, օգտագործել Է երեք տեսակի հատուկ սպիտակուցներ, իսկ շուրջ մեկ սանտիմետր երկարությամբ աղին ձեւավորվում Է մոտավորապես մեկ - երկու ամսում: 
Գիտնականների կարծիքով՝ այս գիտական ճեղքումը հեռանկարում կարող Է օգնել դժվար բուժվող հիվանդությունների, մասնավորապես, Քրոնի հիվանդության դեմ պայքարում:  
Ինչպես եւ իսկական աղին, ցողունային բջիջներից աճեցված աղին կարող Է կլանել մարսված սնունդը, ինչպես նաեւ ներծծել պրոտեինները եւ ջուրը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]