1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

430-կիլոգրամանոց պակիստանցին որոշել Է ժամանակակից Հերկուլես դառնալ

430-կիլոգրամանոց պակիստանցին որոշել Է ժամանակակից Հերկուլես դառնալ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պակիստանցի Արբաբ Խիզեր Հայաթը, որը կշռում Է 430 կիլոգրամ, իրեն հայտարարել Է աշխարհի ամենաուժեղ մարդը, ինչպես նաեւ ցանկություն Է հայտնել  պատմության մեջ մտնել որպես ժամանակակից Հերկուլես: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Daily Mail-ը:
25-ամյա տղամարդը պատմել Է, որ պլանավորում Է դառնալ պրոֆեսիոնալ ռեսթլեր եւ փաուերլիֆթինգի չեմպիոն: «Դա լոկ ժամանակի հարց Է»,- նշել Է նա: 
Հալքի, ինչպես նրան անվանել են հայրենակիցները (ի պատիվ Marvel պատկերապատումների հերոսի) խոսքով՝ ինքը շնորհակալ Է Աստծուն իր մարմնի կազմվածքի համար եւ կցանկանար ավելի մեծ քաշ ունենալ: Դրա համար տղամարդն օրական գործածում Է 10 հազար կիլոկալորիա. մասնավորապես, նախաճաշին ուտում Է  36 ձու, օրական ավելի քան երեք կիլոգրամ միս եւ շուրջ հինգ լիտր կաթ:      
Հայաթի հասակը 190 սանտիմետր Է: Պակիստանցու պնդմամբ՝ ինքն առողջության հետ կապված ոչ մի խնդիր չունի իր գաբարիտների ատճառով: 
«Եվ ես անհարմարություն չեմ զգում իմ քաշից»,- ընդգծել Է «Հերկուլեսը»:   
Աշխարհի ամենաուժեղ մարդն ամերիկացի Բրայան Շեուն Է: Չեմպիոնը որոշվում Է ամեն տարի World՚s Strongest Man միջազգային  մրցությունում: 
Աշխարհում ամենածանր մարդը ներկայում ապրողների թվից Սաուդյան Արաբիայի բնակիչ Խալիդ Բին Մոհսեն Շաարին Է: Նա կշռում Է 610 կիլոգրամ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]