Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գիտնականները բացահայտել են ծերացման գլխավոր գործոնը

Գիտնականները բացահայտել են ծերացման գլխավոր գործոնը

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի Սքրիփսի ինստիտուտի գիտնականները հայտնաբերել են բջջային ծերացման, իրենց կարծիքով՝ գլխավոր գործոնը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հետազոտությունը հրապարակվել Է Science հանդեսում, դրա մասին համառոտ հաղորդում Է EurekAlert!-ը:
Կենսաբաններին հաջողվել Է առանձնացնել TZAP սպիտակուցը: «Այդ սպիտակուցը որոշում Է տելոմերների (քրոմոսոմների վերջնահատվածների) վերին սահմանը,- նշում Է աշխատության համահեղինակ Լազերինի Դենչին:- Դա բջիջներին թույլ Է տալիս բազմանալ, բայց ոչ չափից շատ»:  
Տելոմերները կատարում են պաշտպանական գործառույթ: Մանկությունից դրանց չափերն աստիճանաբար կրճատվում են. միջին հաշվով չափահաս տարիքում կիսով չափ եւ քառապատիկ՝ տարեց հասակում: Դա համարվում Է մարդու օրգանիզմի ծերացման պատճառներից մեկը: Տելոմերների դեգրադացիայի տեմպերի կրճատումն, այսպիսով, ուղղակիորեն կապված Է կյանքի տեւողության ավելացման հետ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]