Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Մադոննան կմիանա Թրամփի դեմ բողոքի երթին

Մադոննան կմիանա Թրամփի դեմ բողոքի երթին

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի երգչուհի Մադոննան հայտարարել Է, որ մասնակցելու Է ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ կանանց երթին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, արտիստուհին հունվարի 13-ին գրել Է Twitter-ում:

Հունվարին ավելի վաղ դերասանուհիներ Սքառլեթ Յոհանսոնը, Ջուլիաննա Մուրը եւ Ֆրանսիս Մակդորմանդը, ինչպես նաեւ երգչուհիներ Քեթի Փերին եւ Շերը հայտարարել են, որ Թրամփի պաշտոնակալության արարողության հաջորդ օրը մասնակցելու են նրա դեմ կանանց երթին: 

Թրամփն ԱՄՆ-ի նախագահ Է ընտրվել 2016 թվականի նոյեմբերի 8-ին: Նա պաշտոնն ստանձնելու Է հունվարի 20-ին նշանակված երդմնատվությունից հետո:

Ինչպես արդեն տեղեկացվել Է, հազարավոր ցուցարարներ մտադիր են հունվարի 20-ին բողոքի ակցիա անցկացնել Վաշինգտոնում, որպեսզի խափանեն ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնակալության արարողությունը: Բողոքավորները (նրանց թվում են DisruptJ20 եւ Black Lives Matter խմբերը) կփորձեն արգելափակել Կապիտոլիումի մոտ արարողության անցկացման վայր տանող բոլոր 12 անցումները: 

«Մենք ցանկանում ենք տեսնել ապստամբություն, որը կփոթորկի այս քաղաքում եւ ամբողջ երկրում»,-Reuters գործակալությանն ասել Է ակցիայի կազմակերպիչ Դեւիդ Թերսթոնը:

Կազմակերպիչները խոստանում են նաեւ այլ «անակնկալներ», բայց ընդսմին զգուշանում են Թրամփի կողմնակիցների հետ բախումներից: 

Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ի նոր նախագահի երդմնակալության օրը Վաշինգտոնում տարբեր ակցիաներ անցկացնելու թույլտվություն են ստացել 27 նախաձեռնող խմբեր, ինչը չորս անգամ ավելի Է, քան նախորդ տարիներին տրվում Էր պաշտոնակալության   արարողությունների օրերին: 

Սպասվում Է, որ Թրամփի երդմնատվության արարողություն կայցելեն 800 հազար հանդիսականներ: Նրանց անվտանգությունն ապահովելու են 15 հազարից ավելի ուժայիններ: 

Ոչ Թրամփը, ոչ Էլ նրա թիմն առայժմ չեն մեկնաբանել բողոքավորների պլանները:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]