Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Տոնական օրերին մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով

Տոնական օրերին մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով

 ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Տոնական օրերին Հայաստանի մաքսային համակարգն աշխատել է արտակարգ ռեժիմով: Մաքսային ծառայության առանձին ստորաբաժանումներում, հսկողության գոտիներում եւ պահեստներում 2016 թվականի դեկտեմբերի 31-ից մինչեւ 2017 թվականի հունվարի 8-ը հերթապահություն է իրականացվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում ԿԱ  ՊԵԿ մաքսային վիճակագրության, վերլուծության եւ ռիսկերի կառավարման վարչության պետ Կարեն Բեգլարյանը նշեց, որ հիշյալ օրերին մաքսային մարմինների կողմից երրորդ երկրներից ընդունվել են ներմուծման` 56 բեռնային եւ 1564 ուղեւորային հայտարարագրեր: «Համապատասխանաբար, հայտարարագրվել են 887.7 միլիոն եւ 187.8 միլիոն դրամ մաքսային արժեքով ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ, գանձվել է 211.7 միլիոն դրամի չափով մաքսային վճար»,-ասաց նա:

Բեգլարյանի խոսքով` ԵԱՏՄ անդամ երկրներից ընդունվել է ներմուծման 355 եւ լրացվել 62 հայտարարագիր:

Մաքսային մարմիններում այդ օրերին հայտարարագրվել են 114.5 տոննա սննդամթերք, 72 տոննա միրգ եւ բանջարեղեն, 296.5 տոննա ցորեն եւ այլն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]