Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու առաջարկություններ

Կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու 
առաջարկություններ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը ստացել է ազգային ավիափոխադրող ստեղծելու մի քանի առաջարկություն: Հրավիրված ասուլիսում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը՝ հիշեցնելով, որ մեր երկիրը որդեգրել է բաց երկնքի քաղաքականություն:

«Ազգային ավիափոխադրող կարո՞ղ է ստեղծվել… Ինչո՞ւ ոչ, այս պահին օրակարգում ունենք նման առաջարկություններ, որքանո՞վ են հեռանկարային, չգիտեմ… Կցանկանայի, որպեսզի ունենայինք ազգային ավիափոխադրող, բայց չունենք, ուստի այլ տարբերակներով պետք է հարմարավետ իրավիճակ ստեղծենք: Հատկապես, որ  գործուղումների ժամանակ առաջանում են ֆինանսական, ժամանակի խնդիրներ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց վարչապետը:

Միաժամանակ, Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ դիմել է 61 միջազգային ավիաընկերությունների, արդեն հինգից պատասխան է ստացվել: Առաջիկայում կսկսվեն բանակցություններ:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]