Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ֆրանսիայում Քարդաշյանի գործով մեղադրանքներ են առաջադրվել չորս կասկածյալների

Ֆրանսիայում Քարդաշյանի գործով մեղադրանքներ են առաջադրվել չորս կասկածյալների

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայում մեղադրանքներ են առաջադրվել Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ եւ ֆոտոմոդել Քիմ Քարդշյանի կողոպտման մեջ կասկածվող չորս անձանց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է BFM-TV հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ 63 եւ 44 տարեկան երկու տղամարդիկ մեղադրվում են պլանավորված կողոպտման մեջ: 64 տարեկան եւս մեկ կասկածյալի մեղադրանք Է առաջադրվել գողացված թանկարժեք իրերը պահելու մեջ: Գործի չորրորդ ֆիգուրանտը՝ 27-ամյա մի երիտասարդ, մեղադրվում Է ելուզակախմբի մյուս անդամների հետ հանցավոր նախահամաձայնության եւ հանցագործությանը մասնակցելու մեջ: Նա, ինչպես նշում Է հեռուստաալիքը, Քարդաշյանի այն վարորդի եղբայրն Է, որը ոստիկանության կողմից ազատ Էր արձակվել հունվարի 11-ի երեկոյան:
2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել Էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել Է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:
Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել Է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]