Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Սպասվող լրահոս. 13.01.2017

Սպասվող լրահոս. 13.01.2017

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` հունվարի 13-ին, տեղի կունենա ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մամուլի ասուլիսը:Նա կամփոփի կառավարության իրականացրած աշխատանքները: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Կարեն Կարապետյանը նշանակվեց վարչապետ՝ դառնալով Հայաստանի երրորդ Հանրապետության 14-րդ վարչապետը: Նշանակումից հետո վարչապետը սկսեց ակտիվ փոփոխություններ` կառավարման համակարգում, նախարարների պաշտոններում հայտնվեցին նոր դեմքեր, կազմվեց կառավարության նոր ծրագիրը` նոր շեշտադրումներով:   

Սփյուռքի նախարարությունը 2017 թվականը հայտարարել է Արցախի տարիԻ՞նչ ծրագրեր են նախատեսված այդ ուղղությամբ, «Դու ի՞նչ ես անում Ղարաբաղի համար»համահայկական շարժման շրջանակում ի՞նչ աշխատանքներ են նախատեսված:ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը մանրամասն կներկայացնի ընթացիկ տարվա ծրագրերը:  

Երևանյան մամուլի ակումբներից  մեկում  նախատեսված է մամուլի ասուլիս «Analitik.am»կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանի դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանի մասնակցությամբ:Հիշեցնենք, որ «Analitik.am» կայքի տնօրեն Անի Հովհաննիսյանին մեղադրանք էր առաջադրվել սպառնալիքի միջոցով շորթում կատարելու հատկանիշներով:Դատապաշտպան Լիպարիտ Սիմոնյանը կներկայացնի գործի մանրամանսերը:

Այսօր լրագրողների հետ կհանդիպի ռուսական «Голос» նախագծի մասնակից և ուկրաինական «X factor» նախագծերի հաղթող Սևակ ԽանաղյանըՆերկա կլինի նաև պրոդյուսեր Ալբերտ Վարդանովը: Մամուլի ասուլիսից հետո Սևակ Խանաղյանը կհանդիպիպի երկրպագուներին: 

Այսօր հունվարի 13-ն է` հին տոմարով Նոր Տարին: Արարատյան Հայրապետական Թեմի տեղեկատվական բաժնի հոգևոր համակարգող տեր Եսայի քահանա Արթենյանը, պատմական գիտությունների թեկնածուազգագրագետ Սվետլանա Պողոսյանը կանդրադառնան օրվա խորհրդինԱզատության հրապարակում էլ համերգային ծրագրով տոնական միջոցառումները կեզրափակվեն: «Նոր տարին Երևանում 2017» ծրագրի շրջանակում տեղի կունենա «Հին ու Նոր տարի» Ամանորի տոնական եզրափակիչ համերգային ծրագիրը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]