Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը կվերակառուցվի

Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը  կվերակառուցվի

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ: Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանն առաջիկայում կվերակառուցվի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնել է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Մելանյա Բալայանը։ Նրա խոսքով՝ թանգարանը տարիներ շարունակ լուրջ խնդիրների առաջ էր կանգնած՝ չունենալով շենքային նորմալ պայմաններ: Թանգարանի տնօրենը հավելել է, որ թանգարանի շենքը տիպային չէ և վթարային է, և դրանք լուրջ խոչընդոտներ են իրենց համար:

«Նախատեսվում է թանգարանը վերակառուցել, դրա համար առաջիկայում ժամանակավորապես կտեղափոխվենք այլ տեղ»,- նշել է Մ. Բալայանը և ավելացրել, որ իրենց համար Արցախի պատմությունը և մշակույթը ներկայացնելը մեծ պատասխանատվություն է, որոնք էլ իրենք ձգտում են անել ըստ հավուր պատշաճի:

Տնօրենի խոսքով՝ թանգարանային համակարգը մեծ զարգացում է ապրում ողջ աշխարհում և նպաստում է զբոսաշրջության զարգացմանը: «Զբոսաշրջության հիմնաքարային օղակները թանգարաններն են: Մենք ևս պետք է այս ուղղությամբ աշխատանքներ իրականացնենք: Այսօր մենք մեր պատմությունը թանգարանի միջոցով ներկայացնելով՝ կարողանում ենք իրականացնել և´ քաղաքական, և´ քարոզչական խնդիրներ: Միաժամանակ մենք պետք է մեր նպաստը բերենք մեր տնտեսության զարգացման գործում,- ասել է Մ. Բալայանը։ - 2016 թվականին թանգարանն ունեցել է շուրջ 14 հազար այցելու, այդ թվում՝ 2756-ը արտերկրից: Այցելուների թվում եղել են լրագրողներ Լեհաստանից, Ռումինիայից, ովքեր նաև հաղորդումներ են պատրաստել Արցախի մասին»:

Թանգարանի տնօրենն ընդգծել է, որ եթե այցելուների մեծ մասը նախկինում ԱՄՆ-ից էին, ապա անցած տարի՝ եվրոպական տարբեր երկրներից՝ Հոլանդիայից, Գերմանիայից և այլն: Մեծ թիվ են կազմել նաև Ռուսաստանի Դաշնությունից ժամանած ռուսները: 

«Ադրբեջանն այսօր աշխարհը հեղեղում է նյութերով, ուր կեղծվում է Արցախի պատմությունը: Այստեղ զբոսաշրջիկները համոզվում են, որ Արցախը քրիստոնեական քաղաքակրթություն ունեցող հին երկրամաս է, և բնականաբար չի կարող Ադրբեջանի մաս լինել: Արցախն ու արցախցուն ճանաչելու գործում մեծ ու կարևոր ներդրում ունի նաև մեր թանգարանը և այնտեղ պահվող փաստացի նյութերըշեշտել է Մ. Բալայանը։

Տնօրենի կարծիքով՝ զարգացած երկրների թանգարանների այցելուները հիմնականում զբոսաշրջիկներն են, տեղացիներն այնքան էլ հակված չեն լինում այցելել թանգարաններ: Ըստ նրա՝  վերջերս նկատվում է թանգարանի նկատմամբ տեղացիների հետաքրքրության մեծացման միտում։ «Մեզ հետ ավելի սերտ կապի մեջ են դպրոցականներն ու նորակոչիկները: Շրջաններից ևս շատ այցելուներ ունենք»,- ասել է Մ. Բալայանը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]