Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը

Կառավարությունում քննարկվել են Վայոց ձորի զարգացման ներդրումային ծրագրերը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում հունվարի 12-ին տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են ՀՀ Վայոց ձորի մարզից ներկայացված ներդրումային ծրագրերը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ հավելելով. «Բիզնես ծրագրերը վերաբերում էին օրգանական գյուղմթերքի վերամշակմանը, կաթնամթերքի արտադրության զարգացմանը, ջերմոցային տնտեսությունների ընդլայնմանը, զբոսաշրջային հնարավորությունների կազմակերպմանը և այլն: Մանրամասներ են ներկայացվել ծրագրերի տնտեսական հիմնավորման և ֆինանսական գնահատականների վերաբերյալ:

«Ցանկացած գաղափար, որը կարող է հավելյալ արժեք ստեղծել, լավն է, բայց այն պետք է լինի առարկայական՝ քննարկելու և կյանքի կոչելու համար: Ով ունի նորմալ տրամաբանական նախաձեռնություն և հաջողակ գործարար է, նա պետք է իրականում զգա, որ մենք իր կողքին կանգնած ենք»,- ընդգծել է կառավարության ղեկավարը: Կարեն Կարապետյանը կարևորել է բիզնես ծրագրերի կոնկրետացումը՝ ակնկալվող արդյունքների ու ռիսկերի գնահատմամբ և հանձնարարել պատասխանատուներին՝ հավանության արժանացած ծրագրերին ընթացք տալու նպատակով համատեղ ուսումնասիրել աջակցության հնարավորությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]