Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Սթիվի Ուոնդերը սերենադ է նվիրել Միշել Օբամային

Սթիվի Ուոնդերը սերենադ է նվիրել Միշել Օբամային

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերակացի հայտնի երաժիշտ Սթիվի Ուոնդերը ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբամային սերենադ է նվիրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է բրիտանական Telegraph-ը:

Միշել Օբաման, ով մեկ շաբաթից դադարելու է լինել ԱՄՆ Առաջին տիկին, մասնակցել է Ջիմի Ֆելոնի «Այս գիշերվա շոու»-ին (The Tonight Show): Շոուի ընթացքում Սթիվի Ուոնդերը կատարել է իր հայտնի My Cherie Amour երգը, որը ձևափոխելով նվիրել է Առաջին տիկնոջը` այն անվանելով My Michelle Amour («Իմ սեր Միշել»):

Երգի խոսքերն ասում են. «Իմ սեր Միշել, հիասքանչ, ինչպես ամառային օրը: Իմ սեր Միշել, այնքան անուշ, որքան մայիսին ծաղիկների ծաղկումը: Իմ սեր Միշել, դու միակն ես, ում պաշտում ենք: Դու միշտ մեր մտքերում կմնաս որպես առաջին տիկին»:

Երգի ավատից հետո երգիչը նստել է տիկին Օբամայի կողքին և նշել. «Ես բռնել եմ Առաջին տիկնոջ ձեռքը: Չասեք նախագահին, բայց ես բռնել եմ Առաջին տիկնոջ ձեռքը»:

Ի պատասխան կատարվածի` Միշելը հայտնել է, որ ինքն ու Բարաքը Ուոնդերի երաժշտության սիրահար են:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]