Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Վուդի Հարելսոնը մարմնավորելու է երիտասարդ Հան Սոլոյի ուսուցչին

Վուդի Հարելսոնը մարմնավորելու է երիտասարդ Հան Սոլոյի ուսուցչին

 

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի դերասան Վուդի Հարելսոնը կհայտնվի «Աստղային պատերազմների» նոր սփին-օֆում: Նա մարմնավորվելու Է պատանի Հան Սոլոյի ուսուցչին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է NME-ն:
«Միաժամանակ ծիծաղելի եւ պաթոսային լինելու Հարելսոնի ունակությունն իսկապես բացառիկ Է: Նա նաեւ գերազանց խաղում Է սեղանի թենիս»,-նշել են ֆիլմի ռեժիսորներ Ֆիլ Լորդը եւ Քրիստոֆեր Միլլերը: 
Ժապավենը նվիրված կլինի Հան Սոլոյի երիտասարդությանը՝ կինոսագայի չորրորդ, հինգերորդ, վեցերորդ եւ յոթերորդ դրվագներից տիեզերական մագսանենգին: Նոր կինոնկարում գլխավոր գործող անձին կմարմնավորի Օլդեն Էյրենռայքը, որը հայտնի Է «Տետրո», «Հիանալի Էակներ» կինոնկարներում խաղացած դերերով, ինչպես նաեւ Վուդի Ալենի եւ Քոեն եղբայրների ֆիլմերից: Ժապավենում նաեւ կհայտնվի Էմիլյա Քլարքը (Դեյեներիս Թարգարիենը՝ «Գահերի խաղը» սերիալում): 
Կինոնկարի թողարկումը նշանակված Է 2018 թվականի դեկտեմբերին:
55-ամյա Հարելսոնը հայտնի Է այնպիսի ֆիլմերում խաղացած դերերով, ինչպիսիք են՝ «Զոմբիլենդ», «Ի ծնե մարդասպաններ», «Անպարկեշտ առաջարկություն», «Խաբեության պատրանք» եւ «Քաղցած խաղեր» ժապավենները: Նա նաեւ նկարահանվել Է «Իսկական դետեկտիվ» սերիալի առաջին եթերաշրջանում:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]