1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է հայտարարվել

Գորիսի դրամատիկական թատրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ է 
հայտարարվել

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գորիսի Վաղարշ Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնի տնօրենի պաշտոնը ներկայումս թափուր է: Այս պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթ է  հայտարարվել։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, պահանջվող փաստաթղթերն անհրաժեշտ է ներկայացնել անձամբ:

Մրցույթը կկայանա փետրվարի 17-ին` ՀՀ մշակույթի նախարարությունում:

Գորիսի Վ Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնը սկզբնավորվել է 1888 թվականին՝ թատերասերների ներկայացումներով։ 1920-ական թվականների սկզբին գործել է որպես ինքնագործ թատերախումբ։ Համալրվելով մասնագետ ուժերով՝ 1936-ից դարձել է պետական, 1944 թվականից կոչվել դերասան, ռեժիսոր, դրամատուրգ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Վաղարշ Վաղարշյանի անունով: Այն գործել է մինչև 1960 թվականը` վերաբացվելով 1985-ին։

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]