Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանի Ազգային գրադարանին

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Հայաստանի Ազգային 
գրադարանին

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օրերս «Հայաստան» համահայկական հիմնադրամն իր արգենտինահայ բարերար Հովսեփ Թահթայի ֆինանսավորմամբ սերվեր եւ 5 համակարգիչ է նվիրաբերել Հայաստանի Ազգային գրադարանին: Ձեռք բերված սարքավորումները կհամալրեն գրադարանի տեխնիկական բազան, կընդլայնեն տպագիր տեղեկատվության թվայնացման ու պահպանման հնարավորությունները գրադարանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին հիմնադրամից:

«Անցյալ տարի, երբ պարոն Թահթան այցելեց գրադարան, մեծ հուզմունք ապրեց՝ տեսնելով, որ թվայնացվող պարբերականներից մեկը Պոլսում լույս տեսնող այն թերթն էր, որն իր մանկության տարիներին հայրն ընթերցում էր տանը: Մեր հայրենակիցը որոշեց շարունակել 2013թ.-ի իր գեղեցիկ նախաձեռնությունը, ինչի շրջանակներում գրադարանին նվիրաբերել էր այնքան անհրաժեշտ տեխնիկա` սերվեր, լայնաֆորմատ սքաներ եւ 15 համակարգիչ»,-պատմում է Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը եւ տեղեկացնում, որ նվիրաբերված տեխնիկայի շնորհիվ՝ այսօր 2 միլիոն մամուլի էջ, 6650 վերնագիր գիրք (1.7 միլիոն էջ) առցանց հասանելի է հասարակության լայն շերտերին:

Ներկայում բարերարի հովանավորությամբ Հիմնադրամը մանկապարտեզ է կառուցում Արցախի Նորագյուղ համայնքում (Ասկերանի շրջան): 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]