Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Օզդեմիրը ելույթ կունենա Դինքի սպանության տարելիցին կազմակերպված միջոցառմանը

Օզդեմիրը ելույթ կունենա Դինքի սպանության տարելիցին կազմակերպված 
միջոցառմանը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Կանաչների կուսակցության համանախագահ Ջեմ Օզդեմիրը Կանադայում ելույթ կունենա Հրանտ Դինքի մահվան տարելիցին նվիրված միջոցառման շրջանակում: Արարողությունները տեղի կունենան հունվարի 21-ին Մոնրեալում և 22-ին Տորոնտոյում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Armenian Weekly պարբերականը:

Իր ելույթում Օզդեմիրը, ում ջանքերով Բունդեսթագում ընդունվեց Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը, ներկայացնելու է Հրանտի դերը Հայոց ցեղասպանության մասին բանաձևում ներգրավվելու իր որոշման գործում:

Միջոցառման կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Րաֆֆի Պետրոսյանն ընդգծել է, որ հիշատակի արարողությունները նրան բացառապես հիշելու համար չեն, այլ յուրատեսակ ճանապարհ են` շարունակելու Դինքի արդարության պայքարը: «Հրանտ Դինքի սպանության տարելիցին նրան հիշելը պարզապես սպանված հայ լրագրողի հիշատակին հարգանքի տուրք մատուցել չէ: Հիշելով մենք շարունակում ենք Հայոց ցեղասպանության հարցում հաշտեցման և արդարության հաստատման նրա ուղին: Մենք նաև օգնում ենք իրականացնել հայ և թուրք ժողովուրդների միջև երկխոսության տեսլականը, որը հիմնված կլինի ճշմարտության և գիտակցման վրա»,- նշել է նա:

Հրանտ Դինքը սպանվել է 2007 թվականի հունվարի 19-ին` «Ակոս»-ի խմբագրության առջև նրա վրա կատարված զինված հարձակման արդյունքում: 2012 թվականի հունվարի 17-ին դատարանի որոշմամբ` Դինքի սպանության կազմակերպիչ Յասին Հայալը ցմահ բանտարկության դատապարտվեց, անմիջական հանցագործ Օգյուն Սամասթը` 22 տարվա ազատազրկման:

2014 թվականի հոկտեմբերին Ստամբուլի ծանր հանցագործությունների գործերով 5-րդ դատարանը որոշում է կայացրել Հրանտ Դինքի սպանության գործով դատավարությունը սկսել զրոյից:

Այս անգամ բոլոր ամբաստանյալներին կառաջադրվի «հանցավոր խմբավորման ստեղծման և կառավարման կամ դրանում մասնակցություն ունենալու» մեղադրանք: Բացի այդ, Դինքի սպանության ժամանակ բարձր պաշտոններ զբաղեցրած 9 անձանց, այդ թվում` Ստամբուլի նախկին ոստիկանապետ Ջելալեթին Ջերահի նկատմամբ դատական գործեր հարուցելու կապակցությամբ որոշումներ են ընդունվել:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]