Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Ռոբերտ Արզումանյանը հնարավոր է կարիերան շարունակի Տուլայի «Արսենալ»-ում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը, ով վարձավճարով հանդես էր գալիս Կարագանդայի «Շախտյոր»-ում, վերադարձել է Պերմի «Ամկար»: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Սպորտ Էքսպրես»-ը:

Միաժամանակ, նշվում է, որ Արզումանյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի Պրեմիեր լիգայում հանդես եկող Տուլայի «Արսենալ»-ը: Ըստ աղբյուրի, հնարավոր է, որ 31-ամյա պաշտպանը հենց վերջինիս կազմում էլ շարունակի կարիերան:  



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ