Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

Վուրգավանի դպրոցում «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել


ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ-ԱՐՑԱԽՊՐԵՍ:  Արցախի Քաշաթաղի շրջանի Վուրգավան համայնքի միջնակարգ դպրոցում  հունվարի 10-ին «Արմաթ» ինժեներական լաբորատորիա է բացվել: Լաբորատորիան բացվել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ՀՀ) կողմից:

«Այս կենտրոնները երեխաների համար շփվելու և ժամանակակից աշխարհի հետ մրցունակ լինելու եզակի հնարավորություն են»,- բացման խոսքում ասել է ԻՏՁՄ համակարգող Սեդրակ Վարդանյանը:

Դպրոցի տնօրեն Մկրտիչ Փոթոյանը իր շնորհակալությունն է հայտնել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությանն՝ «Արմաթ» լաբորատորիա հիմնելու համար: Նրա խոսքով, դպրոցականների շրջանում մեծ ոգևորություն է առաջացրել լաբորատորիայի բացումը և նշել, որ բազմաթիվ աշակերտներ արդեն ցանկություն են հայտնել մասնակցել խմբակների աշխատանքներին:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ