1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներն այսուհետ կուսանեն ՊՆ Մոնթե Մելքոնյանի 
անվան ռազմամարզական վարժարանում

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ պաշտպանության նախարարության Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, որի հաղորդագրության մեջ նշված է. «2004 թվականից առ այսօր «Փոքր Մհեր» կրթահամալիրը հանրակրթական տարրական, հիմնական, միջնակարգ, լրացուցիչ ռազմահայրենասիրական, հայկազունական-կադետական-սեպուհական ու կրթահամալիրի կանոնադրությամբ նախատեսված կրթական և այլ ծրագրերի իրականացմամբ նպաստում էր անչափահասների, այդ թվում` թափառաշրջիկ և անապահով երեխաների ռազմահայրենասիրական պատրաստությանը: Կրթահամալիրը տարիներ շարունակ իր սաներին նախապատրաստել է ռազմական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվելու համար` նրանց շրջանում ձևավորելով և զարգացնելով զինվորական պարտքի նկատմամբ հավատարմության զգացում:

ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ և ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների շրջանակում մշակվել է «Փոքր Մհեր» կրթահամալիրը ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի հետ միավորելու ծրագիրը: Ի սկզբանե լինելով ավագ դպրոց՝ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանը այսօր թերևս ավելի մեծ փորձ ունի, քան հանրապետությունում գործող նորաստեղծ ավագ դպրոցները: Անցնելով երկար ճանապարհ՝ վարժարանը 22 տարիների ընթացքում հասել է մեծ հաջողությունների և վարժարանի սաները, 2007 թ.-ից մասնակցելով տարբեր միջազգային հավաքների, մշտապես մրցանակներով են վերադարձել հայրենիք:

Վարժարանի հիմնական խնդիրներից է ռազմական ուսումնական հաստատությունների համար դիմորդներ պատրաստելը: Վարժարանի շրջանավարտների 90%-ից ավելին դիմում և ընդունվում է ՀՀ և արտերկրի ռազմաուսումնական հաստատություններ:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաներին հունվարի 11-ին հանդիսավորությամբ ընդունել են ՀՀ ՊՆ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում:

Շարահրապարակում նրանց ողջունել է վարժարանի պետ, գնդապետ Վիտալի Ոսկանյանը, այնուհետև հայկազունները վարժարանի սաների, մանկավարժների ու սպաների ուղեկցությամբ անցել են բուժզննում, ստացել անկողնային պարագաներ, ծանոթացել են վարժարանի կենցաղային պայմաններին, առօրյայի կազմակերպման կարգին: Առաջիկա օրերին նրանք աստիճանաբար կներգրավվեն ռազմամարզական վարժարանի առօրյայում:

«Փոքր Մհեր» կրթահամալիրի սաների նախնական տպավորությունները բարձր են, ուսումնական հաստատության փոփոխման հանդեպ տրամադրվածությունը՝ դրական: Նրանք գիտակցում են, որ ուսումնական հաստատության անվանումն ու վայրն էական չեն, կարևորը որակյալ կրթություն ստանալն է և հետագայում ռազմական բարձրագույն ուսումնական հաստատություններ դիմելու առումով վարժարանի ընձեռած հնարավությունները»:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]