Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Հայաստանում պարենային ապրանքների 3,1 տոկոս գնաճը հիմնականում պայմանավորված է բանջարեղենի գներով

Հայաստանում պարենային ապրանքների 3,1 տոկոս գնաճը հիմնականում 
պայմանավորված է բանջարեղենի գներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է պարենային ապրանքների 3.1% գնաճ, ինչը հիմնականում պայմանավորվել է բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի 27.7% գնաճով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները, դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 6-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.7% գնաճ, 4-ում` 1.1-0.1% գնանկում: Բանջարեղենի և կարտոֆիլի 2016թ. նոյեմբերի համեմատ՝ 27.7% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է սնկի՝ 1.1%, կարտոֆիլի՝ 2.9%, գազարի՝ 6.0%, ճակնդեղի՝ 6.5%, բողկի՝ 7.9%, գլուխ սոխի՝ 9.4%, կանաչ սոխի՝ 10.9%, կաղամբի՝ 11.3%, վարունգի՝ 15.9%, լոլիկի՝ 28.4%, խառը կանաչեղենի` 1.8 անգամ, կանաչ լոբու՝ 2 անգամ, կանաչ պղպեղի՝ 2 անգամ, սմբուկի 2.1 անգամ գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 19.0-39.6%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Հրազդանում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 26.1%-ով:

Մրգի ապրանքախմբում 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ արձանագրվել է 2.8% գնաճ: 2016թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է տանձի՝ 10.1%, նռան՝ 11.0%, խնձորի՝ 11.8%, խաղողի՝ 17.6%, արքայանարնջի՝ 26.9% գնաճ: Դրան զուգընթաց, նարնջի գինը նվազել է 13.4%-ով, մանդարինինը՝ 8.2%-ով, ադամաթզինը՝ 4.9%-ով, չամիչինը՝ 2.7%-ով, իսկ կիտրոնի գինը նշված ժամանակահատվածում մնացել է անփոփոխ:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]