Երևանում՝ 11:07,   24 Ապրիլ 2024

Ջորջ Մարտինը ցանկանում Է «Սառույցի եւ կրակի երգի» վեցերորդ հատորն ավարտին հասցնել 2017 թվականին

Ջորջ Մարտինը ցանկանում Է «Սառույցի եւ կրակի երգի» վեցերորդ հատորն ավարտին հասցնել 2017 թվականին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող Ջորջ Մարտինը հայտնել Է, որ իր «Սառույցի եւ կրակի երգը» սագայի հերթական հատորը, որի մոտիվներով ստեղծվել Է «Գահերի խաղը» ժողովրդականություն վայելող հեռուստասերիալը, կարող Է ավարտել եւ հրապարակել արդեն այս տարի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Դեռ ավարտված չԷ, բայց առաջընթաց կա: Ոչ այնպիսին, ինչպես ես ակնկալում Էի մեկ տարի առաջ, երբ հույս ունեի, որ ամեն ինչ կավարտվի արդեն մինչ այդ ժամանակ: Այժմ ես կարծում եմ, որ կավարտեմ այս տարի»,- գրել Է Մարտինը LiveJournal-ի իր բլոգում, պատասխանելով «Ձմռան քամիների»՝ Էպիկական ֆենթեզի-վեպերի շարքի վեցերորդ հատորի, թողարկման ժամկետների վերաբերյալ հարցին: 
«Բայց ես այդպես Էի մտածում նաեւ մեկ տարի առաջ»,-նախազգուշացրել Է նա երկրպագուներին:
«Պար վիշապների հետ» Էպոպեայի նախորդ հատորը հրապարակվել Է դեռ 2011 թվականին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

 

Լուսանկարը` AP


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]