Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հուլիս

COAF-ին Դի Կապրիոյի նվիրաբերած գումարով Լոռիում կկառուցվի աշխարհում եզակի Սմարթ կենտրոն


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) տարեկան դրամահավաք-երեկույթի ժամանակ օսկարակիր դերասան Լեոնարդո Դի Կապրիոյի կողմից  նվիրաբերված 65 հազար դոլարը կծառայի Լոռու մարզում նոր եւ աշխարհում եզակի Սմարթ կենտրոնի ստեղծմանը: «Արմենպրես»-ի հետ զրույցում «Հայաստանի մանուկներ հիմնադրամ»-ի մարքեթինգի գծով համակարգող Հասմիկ Սարգսյանն ասաց, որ  կենտրոնը կրթական հանգույց է լինելու, որտեղ ոչ ֆորմալ, արտադասարանային եւ մասնագիտական վերապատրաստման ծրագրերի միջոցով մարդիկ հնարավորություն են ստանալու  ինքնադրսեւորվել հենց իրենց համայնքում  եւ զարգացնել այն:

«Կենտրոնի բացումը տեղի կունենա 2017 թվականի աշնանը: Այն ծառայելու է շրջակա 25-ից 30 համայնքներին»,-ասաց նա՝ հավելելով, որ դեկտեմբեր ամսին Նյու Յորքում անցկացված դրամահավաք-երեկույթի ընթացքում հանգանակված ողջ հասույթը` 3.1 միլիոն դոլարը ծառայելու է COAF-ի  ծրագրերի իրականացմանը: «Դի Կապրիոյի հանգանակած գումարը, որն ավելի շուտ հանգանակվել է աճուրդի ժամանակ, երբ նա գնել է նկար, շարուակելու է ծառայել նույն նպատակին: Մենք  փորձելու ենք տարբեր մարզերում իրագործվող մեր ծրագրերը, հարստացնել եւ ապահովել դրանց շարունակականությունը»,-հավելեց Հասմիկ Սարգսյանը:

Նա հիշարժան համարեց հատկապես այն հանգամանքը, որ Լեոնարդո Դի Կապրիոն մասնակցեց աճուրդին ,լսեց մի քանի ելույթներ, հետո մեկնեց` դարձյալ ուշադրություն չհրավիրելով սեփական անձի վրա:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ