Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Ջորջ Լուկասը «Աստղային պատերազմների» թանգարան կկառուցի Լոս Անջելեսում


 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի կինոռեժիսոր Ջորջ Լուկասը Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ) ստեղծելու Է Նարրատիվ արվեստի թանգարան: Կինեմատոգրաֆիստը հաստատությանը կնվիրի «Աստղային պատերազմներ» ֆանտաստիկ սագայի նկարահանումներից վերցված ցուցանմուշների անձնական հավաքածուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Los Angeles Times-ը: 
Լուկասը նախագծի համար կհատկացնի շուրջ 1 մլրդ դոլար: Ցուցանմուշների թվում, որոնք ռեժիսորը տալու Է թանգարանին, Դարթ Վեյդերի օրիգինալ դիմակն Է եւ ամերիկացի նկարիչ Նորման Ռոքվելի գործերը: 
Լոս Անջելեսի քաղաքագլուխ Էրիկ Գարսեթին Twitter-ում գրել Է, որ Նարրատիվ արվեստի թանգարանը հազար նոր աշխատատեղ կստեղծի:
Ավելի վաղ ռեժիսորը պլանավորել Էր հաստատությունը կառուցել Չիկագոյում, սակայն 2014 թվականի նոյեմբերին «Զբոսայգու բարեկամներ» անվանման ներքո հանդես եկող մի խումբ ակտիվիստներ դեմ դուրս եկան թանգարանը քաղաքում կառուցելուն:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ