Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Ստորագրված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ կտեղադրվեն ԿԸՀ կայքում


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը սահմանեց Ազգային ժողովի առաջիկա ընտրությունների ժամանակ քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակների սկանավորման կարգը: Հիմնական զեկուցող, ՀՀ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը նշեց, որ հանձնաժողովն Ընտրական նոր օրենսգրքին համապատասխան պետք է ընդունի նոր կանոն, որի համաձայն` ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակները սկանավորվեն և հրապարակվեն:

«Այժմ մենք ներկայացնում ենք որոշման նախագիծ, որի համաձայն` ընտրական ցուցակների սկանավորման աշխատանքները իրականացվում են ընտրությունների հաջորդ օրը` ժամը 12:00-ից սկսած: Սկանավորված ընտրական ցուցակները ներբեռնելու հնարավորությամբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում պետք է տեղադրված լինեն սկանավորման աշխատանքները սկսելուց հետո 24 ժամվա ընթացքում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մանրամասնեց Մուկուչյանը:

Համապատասխան որոշման նախագիծը դրվեց քվեարկության, որին հանձնաժողովի բոլոր 7 անդամները միաձայն կողմ քվեարկեցին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ