Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   17 Հունվար

Հայաստանում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարները կպատկերվեն մինչև նոյեմբերի 15-ը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը պարզաբանում է ներկայացրել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում ծխախոտի տուփերի վրա սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ զետեղելու որոշման վերաբերյալ:

Նախարարության մամուլի խոսնակ Աննա Օհանյանն «Արմենպրես»-ին հայտնեց, որ համապատասխան կանոնակարգով Հայաստանում  կարող են առաջնորդվել ոչ ուշ, քան նոյեմբերի 15-ը: Ռուսաստանում կանոնակարգերը ուժի մեջ մտնեն մարտի 17-ից:

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում այս տարվա մարտի կեսերից ծխախոտի տուփերի վրա կհայտնվեն սարսափեցնող նկարներով և ծխելու վտանգի մասին նախազգուշացնող նկարներ ու գրառումներ: Նկարներն ու համապատասխան գրառումները կարող են տեղ գտնել նաև ներդիրների վրա, որոնք կդրվեն տուփերի մեջ և կհիշեցնեն ծխելու վնասակարության մասին: Նկարները պետք է պատկերեն մարդկային օրգաններ, որոնք վնասվել են ծխելուց, ինչպես օրինակ պարոդոնտոզով, փտախտով և քաղցկեղով խոցված օրգաններ: Առանց նմանատիպ տուփերի կամ ներդիրների ծխախոտի վաճառքը լիովին կարգելվի 2017թ. նոյեմբերի կեսերից:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ