Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

Ֆրանսիան Սիրիայում առաջնահերթություն Է համարում Ռաքայի ազատագրումն ԻՊ-ից


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միջազգային կոալիցիայի ուժերի կողմից Սիրիայի Ռաքա քաղաքի շուտափույթ գրավումը, որը համարվում Է «Իսլամական պետության» զինյալների «մայրաքաղաքը», Փարիզի համար մնում Է առաջնահերթություններից մեկը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը ասված Է Ելիսեյան պալատի՝ հունվարի 11-ին տարածված հայտարարության մեջ:  
«Անվտանգության եւ պաշտպանության խորհուրդը քննարկեց Սիրիայի իրադրությունը եւ ամենակարճ ժամկետներում Ռաքայի գրավումը նախապատրաստելու միջոցները, ինչը գերակա խնդիր Է մնում մեր ազգային անվտանգության համար»,- ասված Է Ֆրանսիայի անվտանգության խորհրդի նիստի արդյունքներին նվիրված պաշտոնական հաղորդագրության մեջ: 
Հանդիպման մասնակիցները նախագահ Ֆրանսուա Օլանդի ղեկավարությամբ ողջունել են Մոսուլում իրաքյան զորքերի առաջխաղացումը կոալիցիայի օժանդակությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ