Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հուլիս

Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել Է ահաբեկիչներին: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը: 
Գործակալության տեղեկատվությամբ՝ քաղաքի արեւելյան շրջանները հետազոտելիս «հայտնաբերվել Է պահեստ սաուդյան ծագմամբ քիմիական նյութերով, այդ թվում՝ ծծմբով եւ քլորով»: 
Նշվում Է, որ «այդ քիմիական նյութերն ահաբեկիչներն օգտագործել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծման համար պայթանյութեր արտադրելիս»: 
Գործակալությունը հիշեցնում Է, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ահաբեկիչներն օգտագործել են քլորով արկեր քաղաքի հարավի Էլ Համդանիա թաղամասը գնդակոծելիս: Այդ ժամանակ տուժել Էր 48 մարդ: 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրոհ Է ձեռնարկվել Մինյան արվարձանում, որտեղ գազերից թունավորվել Է ութ քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լուսանկարը` EPA



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ