1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մեկ ամյակը նշում է բազմաթիվ ձեռքբերումներով

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը մեկ ամյակը նշում է 
բազմաթիվ ձեռքբերումներով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակը հունվարի 26-ին Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կայանալիք համերգով նշում է ստեղծման մեկ ամյակը։ Քառյակը Երիտասարդական նվագախմբի անսամբլներից է, երաժիշտներն էլ նվագախմբի անդամներ են, բարձր պրոֆեսիոնալիզմ ունեցող արտիստներ, ովքեր հանդես են գալիս նվագախմբի կազմում, ինչպես նաև նվագախմբի հետ՝ որպես մենակատար։ Քառյակն ունի հետևյալ կազմը՝ Գևորգ Ավետիսյան (ֆլեյտա), Դավիթ Գյուլամիրյան (կլարնետ), Նիկոլայ Պողոսյան (ֆագոտ), Լիլիթ Զաքարյան (դաշնամուր)։

Հարությունյանի անվան փայտափողային-դաշնամուրային քառյակի երկացանկն ընդգրկում է արևմտաեվրոպական դասական կոմպոզիտորների ստեղծագործություններից մինչև ժամանակակից կոմպոզիտորների երկեր:

Քառյակի կլարնետահար Դավիթ Գյուլամիրյանը, խոսելով մեկ տարվա ընթացքում իրենց ձեռքբերումների մասին, նշում է, որ այս ընթացքում թողարկել են ձայնասկավառակ։ «Երկար պատրաստվել էինք ձայնասկավառակը ձայնագրելու համար։ Ձայնագրման աշխատանքները բարդ էին. մեծ պատրաստականություն և նյութական միջոցներ էին պահանջվում, որոնք հաղթահարեցինք շնորհիվ Երիտասարդական նվագախմբի ղեկավարության՝ Սերգեյ Սմբատյանի, Աննա Տեր-Հովակիմյանի, և Ալեքսանդր Հարությունյանի դստեր՝ Նարինե Հարությունյանի։ Ունեցանք երկու կարևոր շրջագայություն՝ Չինաստան և Լիբանան։ Մեր մասին արդեն գիտեն, մեզ ճանաչում են, մեզնով հետաքրքրվում են, որովհետև երաժշտական աշխարհում մենք նորույթ ենք, և նման գործող կազմ գոյություն չունի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ ասել է Դավիթ Գյուլամիրյանը՝ ավելացնելով նաև, որ իրենք ցանկանում էին այս կազմով նոր խոսք ասել երաժշտական կյանքում, ինչը և արեցին։

Փայտափողային գործիքների և դաշնամուրի համադրությամբ քառյակի համար ստեղծագործություններ գրված չեն։ Քառյակը ներկայացնում է հատուկ այս կազմի համար մշակված, փոխադրված դասական գործեր։

Քառյակի դաշնակահարուհի Լիլիթ Զաքարյանն էլ որպես մեկ տարվա գործունեության ձեռքբերում ընդգծում է այն փաստը, որ հատուկ իրենց քառյակի համար գրվել են ստեղծագործություններ ժամանակակից հայ կոմպոզիտորների կողմից։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]