1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Մուլտիմիլիարդատեր Բաֆետը խոստովանել Է, որ նախաճաշերի համար խնայողություն Է անում McDonald՚s-ում

Մուլտիմիլիարդատեր Բաֆետը խոստովանել Է, որ նախաճաշերի համար խնայողություն 
Է անում McDonald՚s-ում

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Աշխարհի ամանահարուստ մարդկանցից մեկը՝ Berkshire Hathaway ներդրումային ընկերության ղեկավար Ուորեն Բաֆետը նախաճաշերի համար խնայողություն Է անում McDonald՚s-ում այն օրերին, երբ ֆոնդային շուկան անկում Է ապրում: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոստովանել Է «Դառնալ Ուորեն Բաֆետ» վավերագրական ֆիլմի թրեյլերում, ֆիլմ, որը HBO ալիքը կցուցադրի  հունվարի 30-ին:
«Բեկոնով, ձվով եւ պանրով ՄակՄաֆինն արժե 3,17 դոլար: Բայց եթե շուկան բացվել Է մինուսով, ես կգերադասեմ սենդվիչ 2,95 դոլարով»,- ասել Է միլիարդատերը:
2016 թվականի նոյեմբերին CNBC հեռուստաալիքը հաղորդել Է, որ Բաֆետի կարողությունը 11 միլիարդ դոլարով ավելացել Է ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում Հանրապետական կուսակցությունից թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո:
Forbes-ը Բաֆետի կարողությունը գնահատում Է 65,5 միլիարդ դոլար: Այս ցուցանիշով նա զիջում Է սոսկ Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսին (81 միլիարդ դոլար) եւ Amazon.com-ի ղեկավար Ջեֆ Բեզոսին (67 միլիարդ դոլար):

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]