Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Քաղաքագետը չի բացառում Մերձավոր Արեւելքի զարգացումների ազդեցությունը Հարավային Կովկասի վրա

Քաղաքագետը չի բացառում Մերձավոր Արեւելքի զարգացումների ազդեցությունը 
Հարավային Կովկասի վրա

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարծում է, որ Մերձավոր Արեւելքում զարգացող իրադարձությունները կարող են իրենց ազդեցությունն ունենալ նաեւ Հարավային Կովկասում:

«Թվում է, թե այս վերջին ամիսների ընթացքում ուժեղացել է Սիրիայի նախագահ Ասադի, նաեւ Ռուսաստանի  ներգրավվածությունը  ռազմական գործողություններին: Կարող ենք ասել, որ կան ոչ երկարաժամկետ, բայց ավելի շատ իրավիճակային ռազմաքաղաքական պայմանավորվածություններ Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի միջեւ՝ կապված Մերձավոր Արեւելքում տեղի ունեցող գործընթացների հետ: Հասկանալի է, որ բոլոր կողմերը փորձում են այստեղ սեփական շահերը հետապնդել, եւ  զարմանալի չէ, որ նույնիսկ Ռուսաստանի  դեսպանի սպանությունից հետո ռուս-թուրքական հարաբերությունները չմտան ճգնաժամի մեջ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետը: 

Նրա կարծիքով՝ այս պետությունները փորձում են օգտագործել ԱՄՆ նախագահական ընտրությունների հետեւանքով ստեղծված դադարը եւ առավել նպաստավոր ռազմաքաղաքական դիրքեր զբաղեցնել այդ տարածաշրջանում:

«Եթե այդ պայքարն ուղղված լինի իսլամիստական ուժերի դեմ, առանձնապես բացասական անդրադարձ չի լինելու մեր տարածաշրջանում, իսկ եթե այդ գործընթացը վերադառնա գերտերությունների եւ տարածաշրջանային պետությունների բախման, ապա հնարավոր է դրա ալիքները այս կամ այն ձեւով անդրադառնան մեր տարածաշրջանի վրա»,-եզրափակեց Սերգեյ Մինասյանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]