Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Քոեն եղբայրները հեռուստասերիալ կնկարահանեն Վայրի Արեւմուտքի մասին

Քոեն եղբայրները հեռուստասերիալ կնկարահանեն Վայրի Արեւմուտքի մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ռեժիսորներ Իթան եւ Ջոել Քոենները ձեռնամուխ կլինեն The Ballad of Buster Scruggs («Բասթեր Սքրագսի բալլադը») սերիալի ստեղծմանը Annapurna Television հեռուստաալիքի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է  Variety-ն:
Եղբայրները կինոնկարի սցենարի հեղինակներն են, որը հիմնված Է ինքնատիպ գաղափարի վրա: Քոենները նաեւ կդառնան նախագծի պրոդյուսերները՝ Մեգան Էլիսոնի եւ Սյու Նաեգլի հետ համագործակցությամբ: 
«Բասթեր Սքրագսի բալլադը» պլանավորվում Է դարձնել մինիսերիալ, որը կներառի թատերական տարրեր: Հայտնի Է, դրա որ հիմքում ընկած են վեց սյուժետային գծեր: 
Իթան եւ Ջոել Քոենների ֆիլմադարանում տեղ գտած կինոնկարների թվում են «Մեծ Լեբովսկին», «Այստեղ ծերերի տեղը չԷ» եւ «Ընթերցելուց հետո այրել» ժապավենները: Նրանց առայժմ վերջին կատակերգությունը՝ «Կեցցե՛ Կեսարը», Էկրան Է բարձրացել 2016 թվականին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am