1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով

Volkswagen-ը 4,3 մլրդ դոլար կվճարի ԱՄՆ-ին դիզելային սկանդալի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավտոմոբիլներ արտադրող Volkswagen-ը համաձայնել Է 4,3 միլիարդ դոլար վճարել ԱՄՆ-ին «Էմիսիոն սկանդալի» կարգավորման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին: Գերմանական ընկերությունը նաեւ հայտարարել Է, որ ընդունում Է  ամերիկյան մի քանի օրենքների խախտման մեղքը: 
Volkswagen-ի ներկայացուցիչները հայտնել են, որ գտնվում են Միացյալ Նահանգների արդարադատության նախարարության եւ մաքսային ծառայության հետ հաշտության համաձայնագրի շուրջը բանակցությունների ավարտական փուլում:
Ամփոփիչ համաձայնագիրը դեռ պետք Է պաշտոնապես հավանության արժանանա ընկերության ղեկավարների եւ դիտորդական խորհրդի կողմից, սպասվում Է, որ դա տեղի կունենա առաջիկա օրերին: 
4,3 միլիարդ դոլար գումարի տուգանքները նշանակում են, որ ընդհանուր առմամբ ընկերության՝ սկանդալի հետ կապված ծախսերը կգերազանցեն 19,2 միլիարդ դոլարը:
Մինչ այդ Volkswagen-ը համաձայնության Էր եկել 15 միլիարդ դոլար վճարումների շուրջը՝ ԱՄՆ-ի բնապահպանական իշխանությունների եւ ավտոմոբիլների տերերի հետ վեճի կարգավորման համար:
Սկանդալը բորբոքվեց 2015 թվականի սեպտեմբերին, երբ ԱՄՆ-ի իշխանությունները Volkswagen-ին մեղադրեցին ընկերության արտադրած դիզելային ավտոմոբիլներից արտանետվող գազերի վերաբերյալ տվյալների նենգափոխման մեջ:
Իր իսկ ընկերության տվյալներով՝ թեսթավորման արդյունքների կեղծումը վերաբերել Է դիզելային շարժիչներով 11 միլիոն ավտոմեքենաների ամբողջ աշխարհում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]