Երևանում՝ 11:07,   23 Ապրիլ 2024

Լե Պենն առաջին անգամ առաջ Է անցել նախագահական մրցարշավում իր մրցակից Ֆիյոնից

 Լե Պենն առաջին անգամ առաջ Է անցել նախագահական մրցարշավում իր մրցակից Ֆիյոնից

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիայի «Ազգային ճակատ» աջամետ կուսակցության առաջնորդ եւ նախագահի թեկնածու Մարին Լե Պենն առաջին անգամ առաջ Է անցել նախագահական մրցարշավում իր մրցակից Ֆրանսուա Ֆիյոնից, բայց կանխատեսումը նշում Է երկրորդ փուլում Ֆիյոնի հաղթանակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հասարակական կարծիքի հարցման նյութերում, որոնք հրապարակվել են Paris Match շաբաթահանդեսում: 
«Լե Պենը որպես առաջին փուլի հաղթող Է դիտվում՝ հավաքելով ձայների մոտավորապես 26,5 տոկոսը: Ֆիյոնը երկրորդ տեղում Է ձայների գրեթե 25 տոկոսով»,-ասված Է հաղորդագրության մեջ: 
Լե Պենը հարցման առաջատարն Է դարձել Ֆրանսիայի աշխատավոր դասի շրջանում Ֆիյոնի ժողովրդականության նվազման ֆոնին, մասնավորապես, Լե Պենին հարցման ընթացքում պաշտպանել Է աշխատավոր դասի ներկայացուցիչների շուրջ 50 տոկոսը, նշում Է հրատարակությունը:
Դրա հետ մեկտեղ հարցումը ցույց Է տալիս, որ նախագահական ընտրությունների՝ մայիսին կայանալիք եզրափակիչ փուլին Լե Պենի մասնակցության դեպքում «Միություն հանուն ժողովրդական շարժման» կուսակցության առաջնորդ Ֆիյոնը կարող Է ապահովել ընտրողների 65 տոկոսի աջակցությունը՝ Լե Պենի 36 տոկոսի դիմաց: Նոյեմբերին հրատարակության անցկացրած նախորդ հարցման ժամանակ այս թեկնածուների աջակցման հարաբերակցությունը 65 տոկոս Էր 35 տոկոսի դիմաց:  
Սոցիալիստներից փրայմերիզների մյուս թեկնածուն Մանուել Վալսն Է, որը Ֆրանսուա Օլանդի կառավարությունում վարչապետի պաշտոնը թողել Է, որպեսզի ընտրություններին մասնակցելու հնարավորություն ունենա: Ներկայում նա հավաքում Է ձայների 17 տոկոսը:
Ֆրանսիայում նախագահական ընտրությունները երկու փուլով կանցկացվեն ապրիլի 23-ին եւ մայիսի 7-ին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]