Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Քաղաքագետը կարեւոր է համարում Մինսկի խմբի շեշտադրումները սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրման մասին

Քաղաքագետը կարեւոր է համարում Մինսկի խմբի շեշտադրումները սահմանագծում 
վստահության մեխանիզմների ներդրման մասին

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքագետ Սերգեյ Մինասյանը կարեւոր  է համարում Մինսկի խմբի հայտարարության մեջ տեղ գտած այն շեշտադրումները, որոնք հատկապես առնչվում են Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների իրականացմանը, ինչպես նաեւ սահմանագծում վստահության մեխանիզմների ներդրմանը: Նրա դիտարկմամբ՝ հայտարարության այս հատվածն ուղղված է Ադրբեջանին:

«Լիովին համաձայն եմ ՀՀ արտգործնախարարության գնահատականի հետ, քանի որ այս հարցում Հայաստանի եւ Մինսկի խմբի դիրքորոշումները համընկնում են: Ըստ իս՝ հայտարարության միայն առաջին երկու հատվածները փաստացի հակասում են իրար: Հասկանալի է, որ  փորձ էր արվել հավասարության նշան դնել հայկական եւ ադրբեջանական կողմերի գործողությունների միջեւ: Չնայած չեմ կարծում, որ համանախագահների համար իրականում գաղտնիք  է, թե  ով էր նախաձեռնել այդ գործողությունները: Մյուս կողմից՝ հայտարարության երկրորդ մասը, կապված ադրբեջանցի դիվերսանտի հետ, պետք է գնահատենք այն համատեքստում, թե եթե ասենք Ադրբեջանը չէր սկսել, ինչո՞ւ է դիվերսանտի դին հայտնվել  հայկական տարածքում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ընդգծեց քաղաքագետը:

ՀՀ Տավուշի մարզի՝ Չինարի գյուղից դեպի հարավ-արևելք ընկած պետական սահմանի հատվածում դեկտեմբերի 29-ի վաղ առավոտյան ադրբեջանական զորքերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները չեզոքացրել էին ադրբեջանական զորքերի նախահարձակ գործողությունները, հակառակորդը ետ էր շպրտվել՝ տալով զոհեր ու վիրավորներ, այդ թվում նաև` մեր մարտական դիրքերի հատվածում: Հայկական կողմից զոհվել է երեք զինծառայող: Դիվերսիոն անհաջող փորձից 12 օր հետո Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել` նշելով, թե Բաքուն և Երևանը շարունակում են մեղադրել միմյանց 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ներխուժման փորձի առնչությամբ, ինչի հետևանքով գրանցվեցին մահվան դեպքեր:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]