Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   19 Հունվար

«Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը ստանձնել է Իզմիրի հարձակման պատասխանատվությունը


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Քրդստանի ազատության բազեներ» (TAK) խմբավորումը ստանձնել է 2017 թվականի հունվարի 5-ին Իզմիրում իրականացված հարձակման պատասխանատվությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է T24.com.tr լրատվամիջոցը:

Իզմիրի արդարադատության պալատի մոտ իրականացված հարձակման ժամանակ սպանվել էր խմբավորման երկու անդամ, ինչպես նաև մեկ ոստիկան ու արդարադատության պալատի մեկ աշխատակից: Հարձակվողները ցանկացել էին պայթուցիկով բեռնավորված մեքենան մտցնել արդարադատության պալատի շենք:

Թուրքիայի իշխանությունները «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը համարում են Քրդական բանվորական կուսակցության (PKK) թևը և չեն դիտարկում որպես առանձին կառույց:




Մրցույթ

«Մեկ անգամ Հայաստանում»

Լրահոս

Բոլոր նորությունները    






Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ