Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

ԱՄԷ-ն հայտարարել Է Ղանդահարի ահաբեկչության հետեւանքով հինգ դիվանագետների զոհվելու մասին

ԱՄԷ-ն հայտարարել Է Ղանդահարի ահաբեկչության հետեւանքով հինգ դիվանագետների 
զոհվելու մասին

 

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական Միացյալ Էմիրություններից հինգ դիվանագետ Է զոհվել ահաբեկչական այն գործողության հետեւանքով, որը հունվարի 10-ին կատարվել Է Աֆղանստանի Ղանդահարի նահանգում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 11-ին հայտնել Է Էմիրությունների WAM լրատվական գործակալությունը:
«ԱՄԷ-ի որդիները Աֆղանստանում Էին գտնվում հումանիտար առաքելությամբ՝ այդ երկրում մասնակցելով կրթական ու սոցիալական նախագծերի իրագործմանը»,-նշվում Է գործակալության հաղորդագրության մեջ: 
ԱՄԷ-ի քաղաքացիների զոհվելու կապակցությամբ երկրում եռօրյա սուգ Է հայտարարված:
Ինչպես արդեն տեղեկացվել Է, ՄԱԿ-ը դատապարտել Է Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում եւ Ղանդահարի նահանգում կատարված ահաբեկչական գործողությունները, որոնց հետեւանքով հունվարի 10-ին առնվազն 49 մարդ Է զոհվել, եւս շուրջ 90-ը՝ վիրավորվել, ներառյալ Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանը:
Նախօրյակին երկու մահապարտներ իրենց պայթեցրել են Քաբուլում Աֆղանստանի խորհրդարանի շենքի մոտ: Ըստ վերջին տվյալների՝ գրոհի հետեւանքով, որի պատասխանատվությունն ստանձնել Է «Թալիբան» շարժումը, զոհվել Է առնվազն 38 մարդ, եւս 70 հոգի վերքեր են ստացել:
Ղանդահարում իրականացված պայթյունը 11 մարդու կյանք Է խլել: 18 վիրավորների թվում են նահանգապետն ու Աֆղանստանում ԱՄԷ-ի դեսպանը, որոնք հարձակման պահին հանդիպում Էին անցկացնում տեղի վարչակազմի շենքում: Խմբավորումներից ոչ մեկն առայժմ չի ստանձնել այդ ահաբեկչական գործողության պատասխանատվությունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]