Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Ապրիլ

ՌԴ Քննչական կոմիտեն հայտնել Է Ուլյուկաեւի գործով կես մլրդ ռուբլու կալանադրման մասին


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դատարանը կալանք Է դրել 564 միլոն ռուբլու եւ անշարժ գույքի 15 օբյեկտների վրա, որոնք պատկանում են ՌԴ տնտեսական զարգացման նախկին նախարար Ալեքսեյ Ուլյուկաեւին: Այս մասին «Կոմերսանտ» թերթում հրապարակված հարցազրույցում պատմել Է Ռուսաստանի Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Իգոր Կրասնովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: 
2016 թվականի դեկտեմբերի կեսերին հաղորդվել Էր, որ դատարանը Սմոլենսկի մարզում կալանք Է դրել Ուլյուկաեւի 10 հողամասերի եւ տան վրա:  
Տնտեսական զարգացման նախկին նախարարը գտնվում Է տնային կալանքի տակ: Նրան մեղադրում են 2 միլիոն դոլար կաշառք ստանալու մեջ:
Հունվարի 10-ին Մոսկայի Բասմանյան դատարանը նախկին նախարարի տնային կալանքի ժամկետը երկարացրել Է մինչեւ ապրիլի 15-ը: Գործի հետաքննությունը երկարացվել Է մինչեւ մայիսի 15-ը:



Լրահոս

Բոլոր նորությունները    


Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ