Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ

Էդուարդ Շարմազանովը հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդի հետ

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը հունվարի 11-ին Թեհրանի ազգային առաջնորդարանում հանդիպել է Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Սեպուհ արքեպիսկոպոս Սարգսյանի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայ Առաքելական Եկեղեցու բացառիկ դերակատարումը հայապահպանության, հոգեւոր, բարոյական եւ ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի աշխատակազմից, ՀՀ ԱԺ փոխնախագահն իր խոսքում նշել է. «Բացառիկ է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դերակատարումը հայ ժողովրդի եւ մասնավորապես իրանահայության կյանքում: Այսօր մարտահրավերներով լի աշխարհում մենք պետք է հավատարիմ մնանք մեր հոգեւոր եւ ազգային արժեքներին»:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները կարեւորել են Հայաստանի Հանրապետություն-Սփյուռք-Արցախ եռամիասնության ամրապնդումը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]