Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջին երկու հոդվածները

Թուրքիայի մեջլիսն ընդունել է սահմանադրական փոփոխությունների առաջին երկու 
հոդվածները

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի Ազգային մեծ ժողովում քննարկվել և ընդունվել են Սահմանադրական փոփոխությունների առաջարկի առաջին և երկրորդ հոդվածները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

Հոդվածներից առաջինը, որն ընդունվել է 347 կողմ և 132 դեմ ձայներով, ենթադրում է, որ սահմանադրության մեջ ամրագրված «անկախ դատարաններ» եզրույթը փոխարինվելու է «անկախ և անկողմնակալ դատարաններ» արտահայտությամբ:

Երկրորդ հոդվածով, որն ընդունվել է ձայների 343 կողմ և 133 դեմ հարաբերությամբ, նախատեսվում է, որ մեջլիսի պատգամավորների թիվը պետք է 550-ից դարձվի 600:

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների առաջարկը նպատակ ունի փոխել երկրի կառավարման համակարգը` այն դարձնելով նախագահական: Երկրի նախագահին թույլատրվելու է լինել կուսակցական:

Սահմանադրական փոփոխությունների նախագծին աջակցում է ընդդիմադիր «Ազգայնական շարժում» կուսակցությունը: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]