Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   26 Հուլիս

Ծխելը տարեկան 1 տրլն դոլարի վնաս Է հասցնում համաշխարհային տնտեսությանը. ԱՀԿ


 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ծխելը տարեկան 1 տրլն դոլարի վնաս Է հասցնում համաշխարհային տնտեսությանը: Այս եզրակացությունն Է բովանդակում Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եւ ԱՄՆ-ի Քաղցկեղի ազգային ինստիտուտի զեկույցը, որը հրապարակվել Է հունվարի 10-ին: 
Գրեթե 700 Էջանոց ուսումնասիրությունը նվիրված Է «ծխախոտի տնտեսությանը եւ ծխախոտի վերահսկողության տնտեսությանը»: Զեկույցի հեղինակները եկել են այն եզրակացությանը, որ «ծխախոտի արդյունաբերությունը եւ դրա արտադրանքի մահաբեր ներգործությունը տարեկան համաշխարհային տնտեսության վրա նստում Է 1 տրլն դոլար՝ նկատի առնելով բուժման ծախսերը եւ աշխատանքի արտադրողականության կորուստները»:   
Նշվում Է, որ ծխախոտի գործածության հետեւանքով ամեն տարի մահանում Է վեց միլիոն մարդ: Նրանք հիմնականում զարգացող երկրների բնակիչներ են:
Ընդամենն աշխարհում կան 15 եւ ավելի բարձր տարիքի 1,1 մլրդ ծխողներ: Նրանցից շուրջ 226 միլիոնն ապրում Է աղքատության մեջ: «Ծխախոտի գործածման գլոբալ բեռը հսկայական Է, այն ավելի ու ավելի Է ծանրանում միջին եւ ցածր եկամուտներ ունեցող երկրներում»,-նշվում Է հետազոտության մեջ: 
Փորձագետների գնահատումներով՝ սիգարետի յուրաքանչյուր տուփի հաշվով ընդամենը 0,8 դոլարով հարկերի ավելացումը պետություններին թույլ կտար տարեկան լրացուցիչ ստանալ 140 մլրդ դոլար: Դա կհանգեցներ աշխարհում միջինը 42 տոկոսով ծխախոտի արտադրանքի գների աճի եւ 66 միլիոն մարդով (9 տոկոսով) ծխողների թվի նվազման: Մասնագետները մատնանշում են, որ ծխախոտի արտադրանքի գների բարձրացումը կարող Է զգալիորեն ավելացնել պետական եկամուտները՝ դրանք հետագայում առողջապահության եւ զարգացման կարիքների համար օգտագործելու նպատակով: 
Զեկույցի հեղինակներն ընդգծում են, որ «ծխախոտի ընկերությունների շուկայական հզորությունը վերջին տարիներին աճել Է»: 2014 թվականին հինգ խոշորագույն ընկերություններ վերահսկում Էին սիգարետների համաշխարհային շուկայի 85 տոկոսը: Փորձագետները նշում են, որ դրանց ազդեցության սահմանափակմանն ուղղված քաղաքականությունը «խոստանում Է բերել ծխախոտի գործածության նվազման», հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

 



Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ