1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Սինգապուրի բնակչուհիներից մեկը տեղի օդանավակայանում ապրել Է ութ տարի

Սինգապուրի բնակչուհիներից մեկը տեղի օդանավակայանում ապրել Է ութ տարի

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սինգապուրի բնակչուհիներից մեկն ութ տարի շարունակ ապրել Է տեղի միջազգային օդանավակայանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Strait Times հրատարակությունը: 
Ի տարբերություն սպասասրահի հարեւանների, որոնք այստեղ հայտնվել Էին բնակարանի կամ փաստաթղթերի հետ կապված խնդիրների պատճառով, նա երեքսենյականոց բնակարան ունի քաղաքի հարեւան շրջանում: 
2008 թվականի ֆինանսական ճգնաժամից հետո նա փողի պակաս Է ունեցել եւ որոշել Է դժվարին օրերն անցկացնել օդանավակայանում, բայց արդյունքում այնտեղ երկար տարիներ Է մնացել: Կինն իր բնակարանը վարձով Է տվել: 
Նա վարժվել Է օդանավակայանի հարմարություններին: Սպասասրահներում մշտապես աշխատում են օդափոխիչները, գործում են ֆուդ-կորտ եւ սուպերմարկետներ, կարելի Է օգտվել ցնցուղից եւ անվճար Wi-Fi-ից: Նա պլանավորում Է վաճառել բնակարանը, բայց առայժմ չի պատրաստվում հեռանալ օդանավակայանից: 
Բացի նրանից, Սինգապուրի օդանավակայանում մշտապես ապրում Է շուրջ տասը մարդ:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]