Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Ռուբեն Սաֆրաստյանը հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կցուցաբերի իրատեսական մոտեցում Ադրբեջանի կողմից ստեղծված իրադրությանը

Ռուբեն Սաֆրաստյանը հույս ունի, որ ԵԱՀԿ ՄԽ-ն կցուցաբերի իրատեսական մոտեցում 
Ադրբեջանի կողմից ստեղծված իրադրությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքի վերսկսման վերաբերյալ որեւէ մեկնաբանություն անելու համար դեռ վաղ է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ անդրադառնալով  հունվարի 9-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի տարածած հայտարարությանը՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին ադրբեջանական դիվերսիոն հարձակման փորձի հետ:

«Պետք է նախ փորձենք հասկանալ՝ արդյո՞ք համանախագահների դիրքորոշումներում որեւէ փոփոխություն կա: Ամեն դեպքում հույս ունեմ, որ նրանք կցուցաբերեն ավելի սթափ վերաբերմունք եւ իրատեսական մոտեցումներ այն իրադրությանը, որը ստեղծում է Ադրբեջանը»,-ընդգծեց նա:

Ինչ վերաբերում է Արցախյան հիմնահարցում Թուրքիայի ներգրավվածությանը, Ռուբեն Սաֆրաստյանը նշեց, որ Թուրքիան ժամանակ առ ժամանակ կփորձի օգտագործել Արցախի գործոնը  իր քաղաքականության խնդիրները լուծելու համար:

«Եթե Թուրքիան գտնի, որ կա անհրաժեշտություն սրելու իրավիճակը, Ադրբեջանին դրդելու ագրեսիայի,  ապա կարծում եմ՝ նա այդ քայլին կգնա»,-ասաց թուրքագետը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]