Երևանում՝ 11:07,   19 Ապրիլ 2024

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Չայկովսկու անվան երաժշտական դպրոցին

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Չայկովսկու անվան երաժշտական 
դպրոցին

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հայաստան» համահայկական հիմնադրամը Ֆրանսիայի եւ ԱՄՆ արեւելյան շրջանի իր տեղական մարմինների ֆինանսավորմամբ մեկ «Էստոնիա» ռոյալ եւ ինը «Պետրոֆ» դաշնամուր է նվիրաբերել Երեւանի Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոցին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Հայաստան» համահայկական հիմնադրամից:

«Դաշնամուրային դասերը մեր սաների երաժշտական գիտելիքների հիմքն են, անկախ ինչ գործիքի վրա են մասնագիտանում նրանք, եւ բարերարների այս նվերը, վստահաբար, որակական փոփոխություն կբերի ուսման գործընթացում: Դեռ 25 դաշնամուրի կարիք էլ ունենք»,- ասում է դպրոցի տնօրեն Մարտուն Կոստանդյանը: 

Դպրոցը, որն այսօր նորովի է ներկայանում մեր քաղաքին, հիմնանորոգվել եւ արդիականացվել է Հիմնադրամի ԱՄՆ արեւելյան շրջանի տեղական մարմնի ջանքերով /2015-16թթ./: Լայնածավալ աշխատանքների արդյունքում կրթօջախում ուսանող շուրջ 600 աշակերտները ձեռք են բերել հարմարավետ պայմաններ թե՛ երաժշտական եւ թե՛ հանրակրթական կրթության համար:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]