Երևանում՝ 11:07,   16 Ապրիլ 2024

Ճապոնական հրատարակությունը հայտնել Է Հարուկի Մուրակամիի նոր գրքի անվանումը

Ճապոնական հրատարակությունը հայտնել Է Հարուկի Մուրակամիի նոր գրքի անվանումը

 

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սինտյոսյա» ճապոնական հրատարակությունը հայտնել Է գրող Հարուկի Մուրակամիի նոր վեպի անվանումը: Ճապոներեն այն կոչվում Է «Կիսիդանտյո գորոսի», իսկ անգլերեն տարբերակով՝ «Killing commendatore», որը կարելի Է թարգմանել «Կոմանդորի սպանությունը», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:  
Հրատարակությունը նաեւ տեղեկացրել Է, որ գրքի զույգ հատորները վաճառքում կլինեն փետրվարի 24-ին:  
67-ամյա Հարուկի Մուրակամին աշխարհում առավել մեծ ժողովրդականություն վայելող ժամանակակից գրողներից մեկն Է, նրա ստեղծագործությունները թարգմանված են ավելի քան 40 լեզուներով: Ընթերցողներին հայտնի են նրա «Ոչխարների որսը», «Նորվեգական անտառ», «Լարովի թռչնի խրոնիկաները», «Կաֆկան լողափին», «1Q84» ստեղծագործությունները: Նա քանիցս անվանակարգվել Է Գրականության Նոբելյան մրցանակի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]