Երևանում՝ 11:07,   25 Ապրիլ 2024

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ

Գագիկ Սուրենյանը նշանակվել է ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության 
կենտրոնի պետ

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տնօրեն Լևոն Վարդանյանի հրամանով 2017 թվականի հունվարի 9-ից ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը նշանակվել է նույն կենտրոնի պետի պաշտոնում: Այս մասին Գագիկ Սուրենյանը գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում` գնահատականի համար շնորհակալություն հայտնելով Լևոն Վարդանյանին:

«Իմ աշխատանքի գնահատանքը միշտ ոգևորել է ինձ և մոտիվացրել ավելի մեծ պատասխանատվությամբ ու պատրաստակամությամբ ծառայելու Հայաստանի Հանրապետությանը և ժողովրդին: Պետական այս բարձր պաշտոնն ինձ համար որքան ոգևորող է, նույնքան էլ՝ պարտավորեցնող: Պարտավորված եմ զգում հետագայում նույնպես բարեխղճորեն իրականացնելու ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պարտականությունները՝ գիտակցելով դրա կարևորությունը պետության, հանրության և տնտեսության կայուն զարգացման, բնակչության առողջության և ունեցվածքի պաշպանության գործում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասել է նա:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]