Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   21 Հուլիս

Ֆրանսիայի ոստիկանությունը Քարդաշյանին կողոպտողներին գտել Է ԴՆԹ-ի հետքերով


ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ոստիկանները Փարիզում ամերիկյան ռեալիթի շոուների աստղ Քիմ Քարդաշյանի կողոպտմանը մասնակցելու մեջ կասկածվողներին գտել են ԴՆԹ-ի հետքերի շնորհիվ, որոնք թողել են չարագործները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ըստ վերջին տվյալների, իրավակարգի պահապանները հունվարի 9-ին անցկացված գործողության շրջանակներում Ֆրանսիայի տարբեր տարածաշրջաններում ձերբակալել են 17 մարդու, այդ թվում՝ ավազակային հարձակման անմիջական մասնակիցներին: Գործողության ընթացքում առգրավվել են փողեր ու փաստաթղթեր, ոստիկանությունը նաեւ խուզարկություն Է անցկացնում Փարիզի ոսկերչական խանութներից մեկում: 
ԶԼՄ-ների տվյալներով, ԴՆԹ-ի հետքեր են գտնվել կա՛մ այն կպչուն ժապավենի վրա, որով հանցագործները կապկպել Էին Քարդաշյանին, կա՛մ այն մանյակի վրա, որը նրանց ձեռքից ընկել Էր փողոցում: Ոստիկանության աղբյուրները «Ֆրանսպրես» գործակալությանը հաստատել են, որ ԴՆԹ-ի հետքերը թույլ են տվել նույնականացնել հանցավոր աշխարհի ներկայացուցչին, որն իրավապահներին հայտնի Է այլ կողոպուտների կապակցությամբ: 
Point թերթը հայտնում Է, որ հարձակման ենթադրյալ կազմակերպիչը ալժիրցի Է: Ելուզակախմբի մեջ մտնում Էին նաեւ երեք կանայք, իսկ դրա մասնակիցներից ամենատարեցը 72 տարեկան Է: 
Հրատարակությունը նշում Է, որ ձերբակալվածների թվում կան նաեւ գնչուական եւ հրեական համայնքների ներկայացուցիչներ, որոնք միջնորդների դեր են խաղացել եւ հափշտակված զարդերն ուղարկել են բելգիական Անտվերպեն՝ ադամանդների առեւտրի համաշխարհային կենտրոն: Այդ կապակցությամբ նշվում Է, որ ֆրանսիացի իրավապահներին կարող Է պահանջվել բելգիացի գործընկերների օգնությունը:
2016 թվականի հոկտեմբերի 3-ի գիշերը ոստիկանական համազգեստով եւ դիմակավորված մի քանի տղամարդ ներխուժել են Ֆրանսիայի մայրաքաղաքի հյուրանոցներից մեկի այն համարը, որտեղ հանգրվանել Էր Քարդաշյանը: Նրանք 35-ամյա ֆոտոմոդելին սպառնացել են հրազենով, բայց նրան չեն վնասել: Վերցնելով Քարդաշյանի անձնական զարդերը՝ հանցագործները հեռացել են անհայտ ուղղությամբ: Հանդուգն կողոպուտը ռեալիթի շոուի աստղին ստիպել Է վերադառնալ ԱՄՆ եւ վարձել առնվազն 20 թիկնապահների:
Ըստ որոշ տվյալների, հափշտակված զարդերի արժեքը կազմել Է շուրջ 10 մլն դոլար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:


Լրահոս

Բոլոր նորությունները    


Amazon keyword tool



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 10 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ