1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   28 Մարտ 2024

ՀՀ վարչապետը Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ քննարկել է եռակողմ համագործակցության հեռանկարները

ՀՀ վարչապետը Իրանի և Թուրքմենստանի դեսպանների հետ քննարկել է եռակողմ 
համագործակցության հեռանկարները

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հունվարի 9-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադիին ու Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմետնիյազ Բադիի Մաշալովին: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Վարչապետը, ողջունելով հյուրերին, նշել է, որ Իրանի և Թուրքմենստանի հետ Հայաստանի քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը հնարավորություն է տալիս առավել սերտացնել երկկողմ տնտեսական կապերը, ինչպես նաև ծավալել եռակողմ ձևաչափով տնտեսական գործակցություն: «Մենք շահագրգռված ենք զարգացնելու Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ տնտեսական փոխգործակցությունը: Հնարավորություն ունենք ավելացնելու մեր երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը, և 2017 թ. աշխատանքային առաջին օրվա այս հանդիպումը վկայում է մեր համագործակցությանը տրվող կարևորության մասին», - նշել է կառավարության ղեկավարը:

Իրանի ու Թուրքմենստանի դեսպանները շնորհավորել են ՀՀ վարչապետին և հայ ժողովրդին Նոր տարվա առթիվ՝ նշելով, որ իրենց երկրների կառավարությունները կարևորում են Հայաստանի հետ հարաբերությունների ընդլայնումը և պատրաստ են քննարկել այդ ուղղությամբ հետագա քայլերը:

Հանդիպմանը քննարկվել են, մասնավորապես, էներգետիկայի ոլորտում եռակողմ գործակցության զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Արծարծվել են էներգառեսուրսների մատակարարմանը և համատեղ նախագծերին վերաբերող հարցեր: Մտքերի փոխանակության արդյունքում կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել՝ համատեղ աշխատանքային խումբ ձևավորելու և կոնկրետ ծրագրերն առարկայական քննարկելու վերաբերյալ: Շնորհակալություն հայտնելով դեսպաններին իրենց դիրքորոշումների համար՝ Կարեն Կարապետյանը նաև կարևորել է միջկառավարական հանձնաժողովների ակտիվ աշխատանքը, որոնք արդյունավետ հարթակ են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերն ու նախաձեռնությունները կյանքի կոչելու համար:

Վարչապետ Կարեն Կարապետյանը ցավակցել է ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպանին` Իրանի նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի մահվան կապակցությամբ: 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]