Երևանում՝ 11:07,   18 Ապրիլ 2024

Տիգրան Օհանյանը հաղթող է ճանաչվել «Մեծ օպերա» նախագծում

Տիգրան Օհանյանը հաղթող է ճանաչվել «Մեծ օպերա» նախագծում

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:  Երիտասարդ օպերային երգիչ Տիգրան Օհանյանն առաջին մրցանակին է արժանացել «Մեծ օպերա» նախագծում: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Մոսկվայի Մեծ թատրոնում:

Շուրջ երկու ամիս Ռուսաստանի «Կուլտուրա» ալիքի «Մեծ օպերա» միջազգային հեռուստամրցույթում Հայաստանը ներկայացնում էր հանրապետական և միջազգային մրցույթների դափնեկիր, ՀՀ նախագահի երիտասարդական մրցանակակիր, «Երիտասարդական օպերային ծրագրի» մասնակից Տիգրան Օհանյանը (ղեկավար` Լևոն Ջավադյան), որը հեղինակավոր միջազգային ժյուրիի որոշմամբ` «Մեծ օպերա» խրագրում արժանացել է պատվավոր 1-ին մրցանակի:

Հեռուստադիտողների քվեարկության արդյունքում մրցույթում հաղթող է ճանաչվել ՌԴ ներկայացուցիչ Քսենյա Նեստերենկոն:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]