Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   28 Մայիս 2022

Ինչպես հնագույն հրաբուխները ստեղծեցին Հայաստանի վարդագույն քաղաքը. Սմիթսոնյան ինստիտուտի հոդվածը

Ինչպես հնագույն հրաբուխները ստեղծեցին Հայաստանի վարդագույն քաղաքը. 
Սմիթսոնյան ինստիտուտի հոդվածը

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի մայրաքաղաք Երևանին մոտենալիս կարող ես նայել վերև և տեսնել հեռվում բարձրացող Արարատ լեռը, որն իր ստվերն է գցում վարդագույնի մեջ թաթախված քաղաքի վրա: Երևանը հայտնի է դարձել որպես Հայաստանի վարդագույն քաղաք հենց այս տեսարանի համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին գրում է ԱՄՆ-ի գիտահետազոտական և մշակութային խոշոր կենտրոններից մեկը համարվող Սմիթսոնյան ինստիտուտի կայքը:

«Ինչպես հնագույն հրաբուխները ստեղծեցին Հայաստանի վարդագույն քաղաքը» խորագիրը կրող հոդվածում նշվում է, որ քաղաքի գույնն ամենավառն է արևածագին և մայրամուտին ու փոխվում է օրվա ընթացքում` կապված այն փաստից, թե որտեղից է շողում արևը:

Հոդվածի հեղինակ Ջենիֆեր Բիլոկը նշում է, որ Երևանն աշխարհի հնագույն բնակեցված քաղաքներից է: «Երևանի յուրօրինակ շինարարական քարն իրականում հրաբխային կարծրացում է, որն իր մեջ ունի վարդագույնի զանազան երանգներ` բաց պաստելայինից մինչև պայծառ` նարնջագույնի երանգով: Գիտականորեն այն կոչվում է տուֆ` ժայթքման հետևանքով դուրս եկած հրաբխային մոխրի սեղմման հետևանքով առաջացած քար: Վարդագույն տուֆը հազվադեպ հանդիպող երևույթ է տարածաշրջանից դուրս, իսկ Երևանը միակ խոշոր քաղաքն է, որը պատրաստված է այդ քարից»,- գրում է նա:

 








youtube

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]