1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի արտադրության ու արտահանման ծավալներն ավելացնելու համար

Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի արտադրության ու 
արտահանման ծավալներն ավելացնելու համար

ԵՐԵՎԱՆ, 28 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները էլեկտրաէներգիայի արտադրության ու արտահանման ծավալներն ավելացնելու համար: Այս մասին ֆեսյբուքյան օնլայն ասուլիսում նշեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը` ներկայացնելով էներգետիկայի ոլորտում իրականացված աշխատանքները: Նրա խոսքով, ընթացիկ տարում իրականացվել են մի շարք օրենսդրական փոփոխություններ` արևային էներգիայի ոլորտում միկրոէլեկտրակայանների դաշտը կարգավորելու համար:

«Այդ բարեփոխումների նպատակն այն է, որ բիզնեսը, ինչպես նաև քաղաքացին կարողանան տեղադրել համապատասխան սարք, և արևային ռեսուրսներից օգտվելով, էլեկտրաէներգիա արտադրել: Հնարավորություն է ստեղծվել, որ այդ արտադրված էլեկտրաէներգիայի ավելցուկը վաճառվի ՀԷՑ-ին: Ի դեպ, ՀԷՑ-ի հետ գործարքն ազատեցինք բոլոր տեսակի հարկերից, շուկան ազատականացրեցինք, դրա համար լիցենզիա ձեռքբերելու կարիք չկա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Հայկ Հարությունյանը: Նա տեղեկացրեց, որ ՀԷՑ-ի հետ պայմանագիր կնքելու օրինակելի ձևը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է: Արդեն կան արևային ռեսուրսներից օգտվող և էլեկտրաէներգիա արտադրող մեկ տասնյակից ավելի միկրոկայաններ, որոնք միացել են ՀԷՑ-ի ցանցին:

«Ի դեպ, ես նույնպես ունեմ կայան: Արդեն 3-րդ ամիսն է տեղադրել եմ, էլեկտրաէներգիա եմ արտադրում և շատ գոհ եմ: Խորհուրդ կտամ բոլորին տեղադրել համապատասխան սարքավորում և էներգիա արտադրել»,-ասաց Հայկ Հարությունյանը:

Արդեն քայլեր են իրականացվել արևային կայանների կառուցման գործընթացին զարկ տալու համար: Մասնավորապես, նախարարությունը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, որպեսզի սահմանվի սակագին մինչև 1 ՄՎՏ արևային կայանների համար: Հայկ Հարությունյանը նշեց, որ ընկերությունները կարող են դիմել հանձնաժողովին, ստանալ սակագին, կառուցել արևային կայան:

«Պետությունը պարտավոր է գնել այդ կայանից ստացված էներգիան: Ինչպես տեսնում եք բոլոր պայմանները ստեղծվել են ներդրում կատարելու համար: Հաջորդ տարի հայտարարվելու է 50 ՄՎՏ կայանի կառուցման մրցույթը: Կառավարությանը ներկայացրել ենք այդ ներդրումային ծրագիրը»,-ասաց Հայկ Հարությունյանը:  


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]